20:03 Եվս մեկ El Clasico | |
Վերջին անգամ երկու գրանդները գավաթի եզրափակիչում հանդիպել են 21 երկար ու ձիգ տարիներ առաջ՝ 1990 թ., որում 2-0 հաշվով առավելության է հասել կատալոնյան ակումբը: Իսպանիայի գավաթում, վերջին անգամ, Մադրիդի Ռեալը հաջողության է հասել 1992/93 թթ. մրցաշրջանում: Դրանից հետո, Արքայական ակումբը, երկու անգամ հայտնվել է եզրափակիչում (2001/02 թթ., 2003/04 թթ-), սակայն չի կարողացել հաղթել մի դեպքում Դեպորտիվոյին, իսկ մյուսում՝ Սարագոսային: Բարսելոնան, վերջին անգամ, նվաճել է Իսպանիայի գավաթը 2008/09 թթ. մրցաշրջանում: Երկու թիմերի՝ Իսպանիայի գավաթում ունեցած հաջողությունների վիճակագրությունն այսպիսին է. Բարսելոնան նվաճել է այն 25 անգամ, իսկ Ռեալը՝ 17: Կատալոնյան ակումբը եզրափակիչում պարտություն է կրել 9 անգամ, իսկ Ռեալը՝ 19: Իսպանիայի գավաթի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 20-ին, սակայն դեռևս պարզ չէ, թե որտեղ: | |
Դիտումներ: 617 | |