Հինգշաբթի, 25/04/24, 03:32
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Թիերի Անրի՞, թե՞ Սամուել Էտօ՜ո


 
Պատասխանների քանակը` 419



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


11:59
Պիկե. Դեռ վաղ է ինձ Պիկենբաուեր անվանել

  Բարսելոնայի պաշտպան Խերարդ Պիկեն Sports Illustrated-ին տված հարցազրույցի ժամանակ համեմատել է Լեո Մեսսիին և Քրիշտիանու Ռոնալդուին, ինչպես նաև բացատրել է` որն է իր թիմի պատանեկան ակադեմիայի հաջողության գաղտնիքը:


-Դուք ծնվել եք Բարսելոնայում:  Կարելի՞ է արդյոք ասել, որ Ձեր գալուստը կատալոնական ակումբ նախանշված էր:


-Միանշանակ: Այդ հարցում մեծ դեր է խաղացել իմ պապիկը: Ծննդյանս օրվանից նա ինձ մոտ սեր է սերմանել դեպի ֆուտբոլ և դարձրել է ինձ Բարսելոնայի մեծ  երկրպագու: Նա ինքը պատանի տարիքից երկրպագել է  Բարսելոնային, իսկ ավելի ուշ դարձել է   ակումբի փոխնախագահը: Մայրս և հայրս ևս միշտ սատարել են Բարսելոնային, և ես պարզապես չէի կարող խուսափել այդ ավանդույթից:


-Ձեզ անընդհատ համեմատում են Ֆրանց Բեկենբաուերի հետ, նույնիսկ մականուն են հորինել` Պիկենբաուեր: Իսկ վերջերս Դուք անձամբ հանդիպել եք նրա հետ…

-Նա հզոր մարդ է, և նրա հետ ծանոթանալը մեծ պատիվ էր ինձ համար: Ցավոք, ես երբեք չեմ տեսել նրան դաշտում, քանի որ այն ժամանակ դեռ չէի ծնվել, բայց ես դիտել եմ նրա խաղերի տեսագրությունները: Մեր խաղաոճերը նման են, բայց նա շատ ավելի տաղանդավոր է: Ես դեռ շատ պետք է սովորեմ նման մակարդակի հասնելու համար: Նա երկու անգամ Ոսկե գնդակի է արժանացել, հաղթել է 1974թ. աշխարհի առաջնությունը և  բազում այլ հաղթանակներ նվաճել: Բեկենբաուերը պատմության մեջ  լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Այնպես որ, կարծում եմ, դեռ վաղ է ինձ Պիկենբաուեր կոչել: 

-Այս տարի Ոսկե գնդակի բոլոր երեք հավակնորդները "Բարսելոնայից” էին: Ո ՞րն է Լա Մասիա պատանեկան ակադեմիայի հաջողության գաղտնիքը:


-Այնտեղ սովորեցնում են ամենակարևոր բաները. ինչպես վերահսկել գնդակը, ինչպես կատարել կարճ և երկար փոխանցումներ: Հիշում եմ, երբ մենք դեռ երեխա էինք, խաղում էինք այլ կատալոնական ակումբների դեմ փորձ ձեռք բերելու համար: Արդյունքը մեզ համար կարևոր չէր: Մեր գլխավոր նպատակն էր զարգանալ տեխնիկապես, քանի որ միայն ֆիզիկականով ոչնչի չես հասնի: Իսկ հենց նույն Էսպանյոլում մեծ ուշադրություն էր դարձվում ֆիզիկական պատրաստվածությանը: Մեսսին, Ինյեստան, Չավին տեխնիկապես հիանալի են գործում, թեև ֆիզիկապես այդքան էլ ուժեղ չեն: 

-Դատելով ձեր Twitter-ի էջից` կարելի է ասել, որ Դուք մեծ կատակասեր եք” Իսկ, ո՞վ է, ձեր կարծիքով, Բարսելոնայի հանդերձարանի ամենակատակասեր ֆուտբոլիստը: 

-Նրանք երկուսն են` Դանի Ալվեշը և Մեսսին , թեև նրանց հումորը շատ տարբեր է: Ալվեշն ավելի երաժշտական է, սիրում է պարել, զվարճացնել, իսկ Մեսսին  ավելի շատ խոսքի վարպետ է: Հենց նրանց ենք մենք պարտական այն հիանալի մթնոլորտի համար, որ տիրում է մեր թիմում, վստահ եմ, որ դա փոխանցվում է  նաև մեր երկրպագուներին: Եթե ֆուտբոլիստների միջև չկա համերաշխություն և փոխհամաձայնություն, նրանց դաշտում էլ հաջողության չեն հասնի: 

-Դուք հսկում եք Մեսսիին մարզումների ժամանակ և Քրիշտիանու Ռոնալդուին` Ռեալի հետ հանդիպումների ժամանակ: Ու՞մ է ավելի բարդ կանգնեցնել: 

-Կարծում եմ` այդ երկուսը ներկա պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են: Բայց նրանց խաղաոճերը բոլորովին նման չեն: Լեոն ավելի վճռական է: Գնդակը ստանալուց հետո նա միայն մտածում է այն դարպասը ուղարկելու մասին: Քրիշտիանուն ավելի շատ սիրում է աշխատել հանրության համար: Բայց կանգնեցնել նրան ամենևին էլ հեշտ չէ: Երբ խաղում ես Ռոնալդուի հետ, պետք է ամբողջությամբ կենտրոնանաս գնդակի վրա, եթե նույնիսկ մեկ վայրկյանով գնդակը կորչի աչքիցդ, Ռոնալդուին ևս կկորցնես: Պետք է փորձես նրանից արագ լինել, իսկ դա միշտ չի հաջողվում, բայց երբեմն հնարավոր է:  


-Բարսելոնայում Ձեզ ավելի շատ են թույլ  տալիս մասնակցել գրոհներին, քան այլ ակումբների կենտրոնական պաշտպաններին: Ինչու՞: 

-Դա երևի բխում է մեր թիմի հատուկ խաղաոճից: Բացի դրանից, կենտրոնական պաշտպանները հիմնականում տարիքով փոքր են լինում: Միգուցե հենց այդ պատճառով ֆիզիկապես նրանք  ավելի լավ են գործում, քան տակտիկապես: Այստեղ խոսում է փորձի պակասը: Ժամանակի հետ դու սովորում ես վերահսկել գնդակը, քեզ հետաքրքիր է դառնում պոկվել պաշտպանությունից և նույնիսկ գոլ խփել: Ես արդեն փորձում եմ երբեմն անել դա: 


armsport.am

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 642 | Ավելացրեց: M100
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1