Իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին շատ է կապված իր ներկայիս ակումբի հետ
։ Արգենտինայի հավաքականի հարձակվողը մի անգամ չէ, որ «սիրո խոստովանություններ» է արել կատալոնական ակումբին։ Այդպիսի նվիրվածությունը հաճախ շատ բանի մասին է խոսում։ Մեսսիի դեպքում դա նշանակում է, որ ֆուտբոլիստը երբեք չի հագնի «Ռեալի» մարզաշապիկը։
«Ես ավելի շուտ կգերադասեմ հեռանալ մեծ ֆուտբոլից, քան կխաղամ «Ռեալի» կազմում», -ասել է Մեսսին