Գլխավոր էջ » 2011 » Հունվար » 18 » Վիլյան մոտենում է Պաինյոյի ռեկորդին
14:21
Վիլյան մոտենում է Պաինյոյի ռեկորդին
Երկու գնդակ ուղարկելով Մալագայի դարպասը` Բարսելոնայի հարձակվող Դավիդ Վիլյան գրանցեց  իր անունը իսպանական ֆուտբոլի պատմության մեջ: Արդեն ութ մրցաշրջան անընդմեջ Վիլյան մեկ մրցաշրջանի ընթացքում 14 գոլից ավելի է խփում` մոտենալով Ռեալի լեգենդար ռմբարկու Պաինյոյի ցուցանիշին, ով 1946-1956թթ. միջև ընկած ժամանակահատվածում 10 տարի անընդմեջ նման արդյունք էր գրանցել: 

Վիլյայի տաղանդը բացահայտվեց Սպորտինգում, որտեղից նա 2003թ. տեղափոխվեց Սարագոսա: Հաջորդ երկու մրցաշրջաններում խփելով 17 և 15 գնդակ` 2005թ. նա տեղափոխվեց "Վալենսիա”: Այդ տրանսֆերի արժեքը կազմեց 12 մլն եվրո: 

Նշելով իր նորամուտը այս թիմի կազմում 25 գնդակներով` հաջորդ չորս մրցաշրջաններում Վիլյան խփեց 16, 18, 28 և 21 գնդակ համապատասխանաբար: Այնուհետև 40 մլն եվրոյի դիմաց այս ֆուտբոլիստին ձեռք բերեց Բարսելոնան: Վերջերս ֆուտբոլիստը հաղթահարեց 150 գնդակի սահմանագիծը Իսպանիայի առաջնություններում: 
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 394 | Ավելացրեց: M100