Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցել ակումբի այսօրվա մարզմանը: Հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը:
Կատալոնացիների բժշկական շտաբը
արգենտինացու մոտ մրսածության նշաններ է հայտնաբերել և արգելել է
մասնակցել ընդհանուր մարզմանը: Այդպիսով, շատ հավանական է, որ Ոսկե
գնդակի հաղթողը խաղադաշտ դուրս չի գա չորեքշաբթի կայանալիք Իսպանիայի
գավաթի Բետիսի հետ պատասխան հանդիպման ժամանակ:
|