Ոսկե գնդակի մրցանակակիր, 2010թ.
լավագույն ֆուտբոլիստ, Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել
է, որ չէր կարծում, թե կարող է այս պայքարում գերազանցել կատալոնական
ակումբի իր խաղընկերներ Անդրես Ինյեստային և Չավիին:
<<Շնորհակալություն
ծափահարությունների համար: Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ կհաղթեմ այսօր:
Ինձ համար արդեն հիանալի է հայտնվել այստեղ` իմ երկու խաղընկերների
կողքին: Այս հաղթանակը ինձ հաճելի էմոցիաներ պարգևեց: Ցանկանում եմ այս
մրցանակը կիսել իմ բոլոր խաղընկերների, ընտանիքիս, բոլոր բարսելոնացիների և
արգենտինացիների հետ>>, - Մեսսիի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական
կայքը:
|