Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբեր » 24 » Աֆելլայը պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ (Վիդեո)
17:32
Աֆելլայը պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ (Վիդեո)

Կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլայը 4 ու կես տարվա պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ: Պայմանագրում գրված է, որ խաղացողը ցանկության դեպքում կարող է լքել կատալոնական ակումբը, եթե նրա համար վճարեն 100 մլն եվրո:


ՊՍՎ-ն, որտեղ նախկինում ելույթ էր ունենում Աֆելլայը, որպես փոխհատուցում Բարսելոնայից կստանա 3 մլն եվրո: Համաձայնագիրը նախատեսում է նաև, որ կատալոնացիները էյնթովացիների հետ ընկերական հանդիպում կունենան 2013թ-ին, երբ  հոլանդական ակումբը կդառնա 100 տարեկան: Աֆելլայը կխաղա Բարսելոնայում 20  համարի  մարզաշապիկով: Այս մասին հաղորդում է կապտանռնագույնների պաշտոնական կայքը:


Վիդեո

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 477 | Ավելացրեց: Jannnnnnn