Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբեր » 20 » Բարսելոնան մտադիր է 100մլն եվրո վճարել Ֆաբրեգասի և Տորեսի դիմաց
18:38
Բարսելոնան մտադիր է 100մլն եվրո վճարել Ֆաբրեգասի և Տորեսի դիմաց

Իսպանական Բարսելոնան պատրաստ է 100 մլն եվրո վճարել Լոնդոնի Արսենալի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի և Լիվերպուլի հարձակվող Ֆերնանդո Տորեսի համար, փոխանցում է Marca-ն:


Կապտանռնագույնների մարզիչ Պեպ Գվարդիոլան մեծ հաճույքով
կներգրավեր Իսպանիայի հավաքականի այս երկու ֆուտբոլիստներին իր թիմում:


Աղբյուրն ընդգծում է, որ Բարսայի` Qatar Foundation արաբական ոչ կոմերցիոն կազմակերպության հետ կնքած պայմանագիրը թույլ է տալիս կատալոնացիներին ոչ միայն մարել ակումբի պարտքերը, այլ նաև թանկարժեք ձեռքբերումներ ունենալ:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 427 | Ավելացրեց: Jannnnnnn