Բարսելոնայի դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտարարել է, որ շատ դժվար է որոշել, թե ով էր 2009/10 մրցաշրջանի լավագույն խաղացողը:
Այդուհանդերձ, Իսպանիայի հավաքականի
դարպասապահը չի կասկածում, թե ով է այս մրցանակի ամենաարժանավոր
թեկնածուն: Հիշեցնենք, որ լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են Բարսելոնայի խաղացողներ Չավի Էռնանդեսը, Անդրես Ինյեստան և Լիոնել
Մեսսին:
<<Շատ դժվար է նրանցից մեկի օգտին
ընտրություն անել: Բայց եթե ես ընտրելու լինեի, Ոսկե գնդակը կտայի իմ
եղբայր Ինյեստային: Ինչ վերաբերում է մարզիչներին, ապա լավագույնը, իմ
կարծիքով, Պեպ Գվարդիոլան է: Արժե միայն ուշադրություն դարձնել թիմի
առաջընթացներին և խաղին>>, - ասել է Վալդեսը:
|