Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբեր » 15 » ՌՈՍՍԵԼԸ ՄՏԱԴԻՐ Է ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻՆ ՎԵՑ ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՌԱՋԱՐԿԵԼ
16:51
ՌՈՍՍԵԼԸ ՄՏԱԴԻՐ Է ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻՆ ՎԵՑ ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՌԱՋԱՐԿԵԼ
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսսելը հույս ունի հաջողությամբ ավարտել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ բանակցությունները և նոր պայմանագիր ստորագրել, տեղեկացնում է Marca-ն:

Գվարդիոլայի ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2011-ի ամռանը: Արդեն մի քանի առաջատար ակումբներ՝ այդ թվում «Ինտերն» ու «Չելսին» ցանկանում են աշխարհի ամենահաջողակ մարզիչներից մեկին պայմանագիր առաջարկել:

Ռոսսելը մտադիր չէ բաժանվել Գվարդիոլայից և արդեն հաջորդ տարվա սկզբում մտադիր է նոր, վեց տարվա պայմանագիր կնքել: Նախագահը պատրաստ է զգալիորեն ավելացնել մարզչի աշխատավարձը:

Գվարդիոլայի օրոք «Բարսան» երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու գավաթը, ինչպես նաև նվաճել է Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթները:


TotalFootball.am
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 338 | Ավելացրեց: Jannnnnnn