Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբեր » 15 » «ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՆՈՐ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ
14:04
«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՆՈՐ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ
«Բարսելոնան» այս մրցաշրջանի մեկնարկում ցույց է տվել իր ողջ պատմության լավագույն արդյունքը:
Կատալոնացիները 15 տուրից հետո 40 միավոր են վաստակել: Այս արդյունքը մեկ միավորով գերազանցում է նախորդ ռեկորդը:
Միայն մեկ անգամ 15 տուրից հետո 38 միավոր վաստակած ակումբին չի հաջողվել դառնալ Իսպանիայի չեմպիոն: 1991/92 մրցաշրջանում այդպես է պատահել Մադրիդի «Ռեալի» հետ:
Բացի դրանից «Բարսելոնան» 15 խաղերի կտրվածքով խփած և բաց թողած գոլերի ռեկորդ է սահմանել: Կապտանռնագույնները խփել են 46 գոլ և բաց են թողել ընդամենը 8 գոլ: Կատալոնական ակումբի պաշտոնական կայքն այս հաշվարկները հրապարակելիս միավորների բաշխման ներկայիս համակարգը կիրառել է նաև այն մրցաշրջանների համար, երբ հաղթանակի համար երկու միավոր էր տրվում:

TotalFootball.am
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 369 | Ավելացրեց: Jannnnnnn