Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբեր » 14 » Խորխե Մեսսի. Իմ տղան երբեք Ռեալում չի խաղա
13:31
Խորխե Մեսսի. Իմ տղան երբեք Ռեալում չի խաղա
Բարսելոնայի հարձակվող  Լիոնել Մեսսիի հայրը' Խորխե Մեսսին, հայտարարել է, որ իր որդին երբեք չի խաղա Մադրիդի Ռեալում: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Բացի դրանից ավագ Մեսսին համեմատել է երկու իսպանական գրանդները, և բնականաբար համեմատությունն Արքայական ակումբի օգտին չի եղել:

<<Բարսելոնան ֆուտբոլային փիլիսոփայություն է: Ինձ թվում է' աշխարհի յուրաքանչյուր թիմ կերազեր խաղալ, ինչպես Բարսան: Ռեալի նկատմամբ ունեցած ամբողջ հարգանքովս հանդերձ' կասեմ, որ այնտեղ կան գերաստղեր, բայց չկա թիմ: Ինչ վերաբերում է իմ որդու Ռեալում հանդես գալուն, ապա դա բացառվում է>>, - ասել է Խորխե Մեսսին:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 437 | Ավելացրեց: Jannnnnnn