Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբեր » 11 » ԽՈՍԵՊ ԳՎԱՐԴԻՈԼԱՆ ԽՈՍԵԼ Է ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ
23:41
ԽՈՍԵՊ ԳՎԱՐԴԻՈԼԱՆ ԽՈՍԵԼ Է ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ
   Գվարդիոլան նշել է, որ տպավորված է «Ռեալ Սոսյեդադի» խաղից և ասաց, որ նրանք պատմական ակումբ են ու պատահական չէ որ լավ են խաղում:
«Ես նայում եմ նրանց խաղը ու պետք է ասեմ, որ բավականին տպավորիչ խաղ են ցուցադրում: Նրանց գլխավոր ուժը խաչաձև փոխանցումների մեջ է: Գրոհելիս նրանք շատ վտանգավոր են: Բայց արդյո՞ք նրանք կարող են անել նույն բանը «Նոու Կամպում», չեմ կարող ասել: Ես տեսել եմ նրանց խաղը «Մադրիդի» ու «Սպորտինգի» դեմ խաղերում և ես կարող եմ վստահ ասել, որ նրանք կփորձեն»: 

Անդրադառնալով իր թիմին, նշեց որ առաջին խաղաշրջանում գոհ է իրենց խաղից. 
«Մենք կարող ենք ավելի լավ խաղալ, բայց մենք շատ կայուն ենք: Կարևորն այն է, որ լավ խաղանք ապագայում և երջանկացնենք մեր երկրպագուներին»:

Նա նաև խոսեց ՉԼ-ի մասին: Նշեց, որ չի ցանկանում հանդիպել ֆրանսական ակումբի` մասնավորապես «Մարսելին», քանի որ նրանք ֆիզիկապես շատ ուժեղ են ու նրանք կարծես «կենդանի» լինեն: Շատ դժվար է խաղալ այնտեղ, - եզրափակեց Գվարդիոլան:

www.FCBarcelona.com

Գևորգ Մովսիսյան, barcelonians.ucoz.com
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 374 | Ավելացրեց: GEV