Բարսելոնայի հարձակվող Բոյան Կրկիչը
հունվարին կարող է լքել կատալոնական ակումբը: Երիտասարդ ֆոտբոլիստը
կարիերան շարունակելու մի քանի տարբերակներ ունի:
Նրա ծառայություններով հետաքրքրված են
իսպանական Սարագոսան և Դեպորտիվոն: Միևնույն ժամանակ հետաքրքրություն
ցուցաբերել է նաև Միլանի Ինտերը, որը ձմեռային տրանսֆերային պատուհանի
ժամանակ պատրաստ է երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստի համար վճարել 20 մլն
եվրո:
Նշենք, որ Կրկիչն ավելի վաղ Թուրինի Յուվենթուսի ուշադրության կենտրոնում էր հայտնվել, և հնարավոր է, որ
հունվարին նա նույնպես պայքարի Կրկիչին ձեռք բերելու համար:
|