Ուրբաթ, 29/03/24, 17:24
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Պեդրո, թե՞ Նեյմար


 
Պատասխանների քանակը` 522



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


18:44
ՓԼԵՅ-ՕՖՖՈՒՄ «ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՊԵԼ 6 ԹԻՄԵՐԻՑ ՄԵԿԻՆ
 Ինչպես գիտենք ավարտվեց ՉԼ-ի խմբային փուլը, որտեղ «Բարսելոնան» առաջին տեղով դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ: Այս հանգամանքն հաշվի առնելով կարող ենք ասել, որ «Բարսելոնային» մրցակից կլինեն մյուս խմբերց 2-րդ տեղով դուրս եկած թիմերից մեկը:

«Բարսելոնան» չի կարող հանդիպել 2-րդ տեղով դուրս եկած թիմերից` «Կոպենհագենի» և «Վալենսիայի» հետ: «Կոպենհագենի» հետ չի կարող հանդիպել, քանի որ երկու թիմերն էլ նույն խմբում են եղել խմբային փուլում, իսկ «Վալենսիայի» հետ` նույն առաջնությունը ներկայացնելու պատճառով:

Այսպիսով մնում է վեց թիմ, որոնք կարող են հանդիպել «Բարսելոնայի» հետ փլեյ-օֆֆ փուլում: «Բարսելոնայի» հետ կարող է հանդիպել` «Ինտերը»«Միլանը»«Մարսելը»«Լիոնը»«Ռոման» և «Արսենալը»

Թիմն առաջին խաղը կանցկացնի մրցակցի դաշտում, իսկ պատասխան հանդիպումն արդեն տեղի կունենա 
«Կամպ-Նոու» մարզադաշտում:

   Թե ո՞ր թիմին կհանդիպի «Բարսելոնան» պարզ կդառնա դեկտեմբերի 17-ին ժամը 15:00-ին Նյոն քաղաքում: Վիճակահանությունից հետո արդեն պարզ կլինի բոլոր թիմերի «ճակատագիրը»:  

    «Ինտեր».
     Խմբային փուլի վերջին տուրում հանդիպեց «Թոթենհեմին», այդ խաղում կրեց ջախջախիչ 0-3 հաշվով պարտություն: 

    «Միլան».
     Չկարողացավ դիմադրել մրցակցությանը` «արքայական» ակումբի հետ և միայն անցավ հաջորդ փուլ 2-րդ հորիզոնականով: Այս թիմը ռեկորդային է ՉԼ-ի պատմության մեջ, քանի որ 2-րդն է «Ռեալից» հետո, որ նվաճել է ՉԼ-ն ամենաշատը: Նա կարողացել է «Սան-Սիրո» բերել 7 գավաթ: Հիշեցնենք, որ այժմ «Միլանում» են հանդես գալիս «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Ռոնալդինյոն և Իբրահիմովիչը, վերջինս թիմի գլխավոր ռմբարկուն է:

   «Մարսել».
     18-տարիների ընդմիջումից հետո թիմը կարողացավ անցնել 1/8-րդ եզրափակիչ: «Մարսելի» հետ նույն խմբում էր «Չելսին», որը կարողացավ առաջին տեղով անցնել հաջորդ փուլ: Լեգենդար Դիսիեր Դեշամայի թիմում ելույթ են ունենում այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լուչո Գոնսալեսը, Հաինսեն, Ասպիլիկուետան, Վալբուենան և Բրանդաոն: 
Տեղեկացնենք նաև, որ այս թիմը իր պատմության մեջ երբեք չի հանդիպել «կապտանռնագույներին»:

    «Լիոն».
 Երկու մրցաշրջան առաջ այս թիմը հանդիպել է «Բարսելոնային», Ֆրանսիայում սկսեցին վատ հանդես գալ, սակայն ՉԼ-ում իրենց դիրքերը չեն զիջում: Անցյալ մրցաշրջանում թիմը հասավ մինչև կիսաեզրափակիչ, որում պարտվեց մյունխենի «Բավարիային»: Այս մրցաշրջանում թիմը 2-րդ տեղով դուրս եկավ` զիջելով «Շալկեին»:
 
    «Ռոմա».
     Հաջորդ հնարավոր հակառակորդը իտալական Ռոման» է: Այս թիմերը իրար հետ հանդիպել են մեկ անգամ` 2001-2002 մրցաշրջանում: Այդ խաղում «Բարսելոնան» չկարողացավ առավելության հասնել: Այս տարի թիմը բավականին մեծ դժվարությամբ կարողացավ դուրս գալ Փլեյ-օֆֆ` առաջին տեղը զիջելով «Բավարիային»:

   «Արսենալ».
     Այս թիմը առաջին տեղը զիջեց դոնեցկի «Շախտյորին», ավելին, խմբային փուլի վերջին տուրում թիմը կարող էր նույնիսկ լքել ՉԼ-ն առանց փլեյ-օֆֆ դուրս գալու: Սակայն «Պրեմիեր Լիգայում» բավականին հաջող է հանդես գալիս և գտնվում է առաջին հորիզոնականում` անցնելով «Չելսիին» և «ՄՅուին»: Թիմերը վերջին անգամ հանդիպել են 1/4-րդ եզրափակիչում, որում առաջին խաղն ավարտվեց 2-2, իսկ 2-րդ խաղում, որը կարելի է վերագրել` «Մեսսի» - «Արսենալ», խաղթեց Մեսսին` չորս գնդակ ուղարկելով Ալմունիայի դարպասը:
*Այս նյութը բացառապես արգելվում է օգտագործել այլ կայքերում և պաշտոնական իրավունքը պատկանում է միայն հեղինակին:

Գևորգ Մովսիսյան, barcelonians.ucoz.com
Դիտումներ: 517 | Ավելացրեց: GEV
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1