Արաբական Qatar Foundation ոչ կոմերցիոն կազմակերպությունը կդառնա «Բարսելոնայի» հովանավորը, տեղեկացնում է Catalunya Radio-ն:
Այդ մասին այսօր պաշտոնապես կհայտարարեն կատալոնական ակումբի ներկայացուցիչները:
Համաձայնությունը սկզբնական շրջանում
նախատեսված է հինգ տարով և շատ եկամտաբեր կլինի կապտանռնագույնների համար:
«Բարսան» կստանա 166 միլիոն եվրո՝ այսինքն 33 միլիոն յուրաքանչյուր տարվա
համար: Այս թիվը «Բարսելոնային» կդարձնի նման գովազդ տեղադրող թիմերի միջև
առաջատարը: «Բարսան» առաջ կանցնի այնպիսի թիմերից, ինչպիսիք են «Մանչեսթեր
Յունայթեդն» ու «Լիվերպուլը»:
Պետք է նշել, որ Qatar Foundation-ի գովազդն ավելանալուց հետո չի հանվի UNICEF-ի գովազդը:
Ահա այս ընկերության լոգոտիպը:
Աղբյուրը` TotalFootball.am
|