"Բարսելոնայի" պաշտպան Խերարդ Պիկեն
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի "Ռուբինի" հետ խաղի ժամանակ խաղադաշտ
դուրս եկավ ավագի թևկապով, քանի որ համարյա ամբողջ հիմնական կազմը
հանգստանում էր: Կատալոնացիներն իրենց մրցակցին հաղթեցին 2:0 հաշվով:Խաղից հետո Պիկեն ասել է, որ շատ ուրախ
է, որ խաղաց ավագի թևկապով: "Կյանքումս առաջին անգամ "Ռուբինի" հետ խաղի
ժամանակ եղա "Բարսայի" ավագը: Ինձ համար դա մեծ պատիվ էր, քանի որ իմ
սիրտը "Բարսային" է պատկանում: Ինչ վերաբերում է մրցակցին, ապա "Ռուբինը"
միակ թիմն է, որին մենք չէինք հաղթել, ինչ ես այստեղ էի: Չնայած որ հաջորդ
փուլի ուղեգիր արդեն նվաճել էինք, այսպիսի խաղերն անհրաժեշտ է
հաղթել",-ասելէ Պիկեն:
|