Երեքշաբթի, 16/04/24, 08:51
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Նախկին հարձակվողներից ո՞վ պետք է մնար թիմում


 
Պատասխանների քանակը` 405



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


13:39
Գվարդիոլա. Հաղթանակը Ռուբինին է պետք, ոչ թե մեզ

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին 'Ռուբինի հետ խաղից առաջ տրված մամուլի ասուլիսում շնորհավորել է Ռուսաստանին 2018թ-ի աշխարհի առաջնության  կազմակերպման իրավունքը ստանալու կապակցությամբ: Նա նշել է, որ ռուսական ֆուտբոլը վերջին տարիներին  վերելք է ապրել: Խոսելով Ռուբինի հետ խաղի մասին' Գվարդիոլան ասել է, որ այս հաղթանակն իրենց համար այդքան էլ մեծ նշանակություն չունի:


-Դուք ոչ մի անգամ չեք հաղթել Ռուբինին: Ինչո՞ւ:

 

-Մեր մրցակիցները հրաշալի են պաշտպանվում, նրանք լավ ֆուտբոլիստներ ունեն: Նախորդ տարի խմբային փուլը մենք ավարտել ենք առաջին հորիզոնականում, այս անգամ նույնպես անպայման կփորձենք հաղթել, թեև խոշոր հաշվով այդ հաղթանակը մեզ համար այլևս ոչինչ չի նշանակում:


-Ի՞նչ եք սպասում Դուք վաղվա խաղից:

 

-Հաշվի առնելով նախորդ արդյունքները, դա մարտահրավեր է: Բայց մենք չպետք է մոռանանք, որ աշխատանքի  մեծ մասն արված է, մենք արդեն փլեյ-օֆֆում ենք: Այդ նրանց է հաղթանակ պետք, ոչ թե մեզ: Ոչ, մեր մարտավարության մեջ ոչինչ չի փոխվելու, մենք խաղալու ենք արագ և հարձակվողական ֆուտբոլ, սակայն մեր առաքելությունը կատարված է:


-Ստացվում է, որ Դուք բոլորովին չե՞ք տխրի, եթե պարտվեք:

 

-Իհարկե կտխրեմ, բայց ոչ այնքան շատ, եթե այդ խաղն ինչ-որ բան որոշեր մրցաշարային

դասավորության առումով:

 

-Այսինքն, Ռուբինը Բարսայի համար նյարդայնացնող մրցակի՞ց չէ:

 

-Ոչ:


-Դուք հանգիստ կտաք համարյա բոլոր առաջատարներին: Ի՞նչ անել Ինյեստայի և Մեսսի հետ:

 

-Մենք նրանց էլ էինք ցանկանում հանգիստ տալ, սակայն պահեստայինններին օգնություն է անհրաժեշտ:


-Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ 2018թ-ի աշխարհի առաջնությունը կայանալու է Ռուսաստանում:

 

-Կարող եմ շնորհավորել երկրին և և նրա բնակիչներին: Ռուսական ֆուտբոլը թափ է հավաքում: Ռուսական ակումբները կարող են գնել լավագույն խաղացողներին: ԲԿՄԱ, Զենիթ, Ռուբին, դրանք լավ թիմեր են, որոնք կարող են հաղթել կարևոր մրցաշարերում: Վաղ թե ուշ նրանք Չեմպիոնների լիգայում հայտ կներկայացնեն:


 -Ոսկե գնդակը գնում է Բարսելոնա, շնորհավորում ենք:

 

-Շնորհակալություն, մեզ համար դա մեծ պատիվ է: Բայց ես ցանկանում եմ այն կիսել Դել Բոսկեի հետ: Առանց ՀԱՀ-ում հավաքականի խաղի Չավին և Ինյեստան չէին ընդգրկվի հավակնորդների ցուցակում: Գիտեմ, որ նրանք հաջողությունը կկիսեն ակումբի, ընկերների, երկրպագուների հետ:

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 515 | Ավելացրեց: Jannnnnnn
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1