Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբեր » 6 » Ոսկե գնդակի հավակնորդների եռյակում միայն Բարսելոնայի ֆուտբոլիստներ են
15:57
Ոսկե գնդակի հավակնորդների եռյակում միայն Բարսելոնայի ֆուտբոլիստներ են

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ  հայտնի են դարձել Ոսկե գնդակ մրցանակի երեք հավակնորդները: Թեկնածուների եռյակում բացառապես Բարսելոնայի ֆուտբոլիստներ են` Ինյեստան, Մեսսին և Չավին, իսկ Հոլանդիայի հավաքականի և Ինտերի կիսապաշտպան Ուեսլի Սնայդերը, որը համարվում էր Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդներից մեկը, բացակայում է եռյակից:

2010թ. լավագույն մարզչի կոչման երեք թեկնածուներն են Վիսենտե դել Բոսկեն, Պեպ Գվարդիոլան և Ժոզե Մոուրինյոն:

2010թ. Ոսկե գնդակի հաղթողի անունը հայտնի կդառնա 2011թ. հունվարի 10-ին կայանալիք պաշտոնական արարողության ժամանակ:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 427 | Ավելացրեց: Jannnnnnn