Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբեր » 4 » Օսասունա - Բարսելոնա հանդիպումը հետաձգվել է
17:12
Օսասունա - Բարսելոնա հանդիպումը հետաձգվել է

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի Օսասունա – Բարսելոնա հանդիպումը կկայանա վաղը, այլ ոչ թե այսօր, ինչպես նախատեսված էր ի սկզբանե:

Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները ավիադիսպետչերների գործադուլի պատճառով չեն կարող ժամանակին հասնել Պամպլոնա: Այդ պատճառով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հանդիպումն անցկացնել կիրակի օրը: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին:

Բարսելոնան երեկոյան գնացքով կմեկնի հանդիպման, տեղեկացնում է Marca-ն:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 408 | Ավելացրեց: Jannnnnnn