Իտալական «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին գովաբանել է իսպանական «Բարսելոնային»: Իտալացի ֆուտբոլիստը համոզմունք է հայտնել, որ կատալոնացիները հերթական անգամ կդառնան Իսպանիայի չեմպիոն: «Այս «Բարսելոնան» անպարտելի է: Եթե նոյեմբերի 29-ին նրանց դեմ երեք թիմ խաղային, ապա բոլորն էլ կպարտվեին: «Բարսայի» ֆուտբոլիստներն անկասելի են: Եվ սա այն ժամանակ, երբ նրանք վազում էին ավելի քիչ, քան մրցակիցը: Շարժման մեջ ավելի շատ գտնվում էր մրցակցիցը, քան կապտանռնագույնների ֆուտբոլիստները»,- ասել է Տոտտին: