Գլխավոր էջ » 2010 » Նոյեմբեր » 30 » Բարսան ջախջախեց Ռեալին (Վիդեո)
12:33
Բարսան ջախջախեց Ռեալին (Վիդեո)
Ժոզե Մոուրինյոյի դեբյուտային կլասիկոն  Կամպ Նոուում   ավարտվեց ջախջախիչ պարտությամբ. Ռեալը Բարսելոնային զիջեց 0։5 հաշվով, մինչդեռ խաղից առաջ ենթադրվում էր, որ խաղը կանցնի հավասար պայքարում։

Չավիի և Պեդրո Ռոդրիգեսի հարվածներից հետո առաջին 18 րոպեների ընթացքում երկու գոլ խփելով՝ Խոսեպ Գվարդիոլայի թիմն այլևս ետ չնայեց:  Երկրորդ խաղակեսի առաջին չորս րոպեներին Դավիդ Վիլյայի դուբլը վերջնականապես ոչնչացրեց մրցակցին, որը  վերջում մի գոլ էլ ընդունեց Ժեֆրենից:

Այդ  երեկո Բարսային կանգնեցնել չէր լինում: Կատալոնացիները ողջ հանդիպման ընթացքում մեծ առավելություն ունեին և միանգամայն արժանիորեն հասան նման համոզիչ հաշվով հաղթանակի:

Վիդեո
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 463 | Ավելացրեց: Jannnnnnn