Գլխավոր էջ » 2010 » Նոյեմբեր » 19 » Ֆերգյուսոնը երազում է Բարսելոնայի մասին
19:26
Ֆերգյուսոնը երազում է Բարսելոնայի մասին
Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ միակ ակումբը, ուր կարող է տեղափոխվել մարզիչը, Բարսելոնան է: Շոտլանդացի մասնագետը գլխավորում է Մանչեսթեր Յունայթեդը 1986թ.-ից, բայց նա չի բացառում, որ կարող է փոխել իր աշխատանքի վայրը: 

<<Ես շատ կցանկանայի գոնե ինչ-որ ժամանակահատված գլխավորել Բարսելոնան, - ասել է 68-ամյա Ֆերգյուսոնը SkySports-ին տված հարցազրույցի ժամանակ, - դա երազանքի իրականացում կլիներ: Նրանց գաղափարախոսությունը և փիլիսոփայությունը, ինչպես նաև հենց քաղաքը հիանալի են: Բայց միևնույն ժամանակ մեր տեսությունը համընկնում է կատալոնացիների տեսության հետ: Մենք տարբեր մշակույթներ ունենք, բայց, ինչպես և նրանք, միշտ ձգտում ենք հաղթանակի հասնել>>:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 412 | Ավելացրեց: Jannnnnnn