Գլխավոր էջ » 2010 » Նոյեմբեր » 10 » Մեսսի.«Հարգում եմ Ռեալ Մադրիդը, բայց չեմ վախենում նրանից»
21:26
Մեսսի.«Հարգում եմ Ռեալ Մադրիդը, բայց չեմ վախենում նրանից»

Բարսելոնայի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Մեսսին հայտարարել է, որ չի զգում որևէ վախի զգացողություն Ռեալ Մադրիդի հետ խաղից առաջ, որը տեղի է ունենալու Կամպ Նոու մարզադաշտում նոյեմբերի վերջին:

<<Հարգում եմ Ռեալ Մադրիդը, բայց չեմ վախենում նրանից: Մեզ սպասվում է բարդ խաղ,ի նչպես անցյալում: Ես ուրախ եմ,  որ մեծ հաջողությունների եմ հասել Բարսելոնայում, սակայն միշտ ավելիին ես ձգտում>>.-ասաց արգենտինացին:

Հիշեցնենք, որ Բարսելոնան արդեն մի քանի սեզոն է շատ հաջող է խաղում արքայական ակումբի դեմ, իսկ այն հաշիվները, որոնք գրանցվել են այդ խաղերում, միշտ կմնան Բարսելոնայի ֆաների հիշողության մեջ:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 417 | Ավելացրեց: ԲարսաՖան