Չորեքշաբթի, 24/04/24, 17:59
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Նախկին հարձակվողներից ո՞վ պետք է մնար թիմում


 
Պատասխանների քանակը` 405



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 2
Հյուրեր` 2
Գրանցվածներ` 0


10:20
Պիկե.«Հաղթանակից երբեք չես հոգնում»
FCBjunior.cat ինտերնետային կայքը  «Բարսելոնի» պատանի երկրպագուներին բացառիկ հնարավորություն էր ընձեռել հարցեր տալու ակումբի պաշտպան Ժերարդ Պիկեին :Յուրաքանչյուր ցանկացող ուղարկել է իր հարցը, որ  «Բարսելոնի» խաղացողն անձամբ պատասխանի դրան:

-Ո՞րն է ամենաարժեքավորը, որ դու սովորել ես Խոսեպ Գվարդիոլայից:
-Գվարդիոլայի ղեկավարությամբ անցկացնելով երեք մրցաշրջան`ես շատ բան իմացա:Եվ ես երջանիկ եմ, որ իմ բախտը բերել է հանդիպելու մեր ժամանակների երկու մեծագույն մարզիչներին`Գվարդիոլային և Ալեքս Ֆերգյուսոնին:
-Ինչո՞ւ ես միշտ խաղում երկարաթև մարզաշապիկով:
-Որովհետև այդպես ինձ շատ է դուր գալիս և դա իմ սովորությունն է:
-Ի՞նչ ես զգում, երբ «Նոու Կամպը» վանկարկում է քո անունը:
-Դա առաձնահատուկ զգացում է, ասես երազն իրականություն է դառնում:Որպես երկրպագու շատ խաղեր եմ դիտել «Նոու Կամպ» մարզադաշտի տրիբունայից, և այն, որ երկրպագուները վանկարկում են իմ անունը, ինձ համար շատ բան է նշանակում:
Ինչպե՞ս ես անցկացնում ազատ ժամանակդ:Թիմում ո՞ւմ հետ ես հատկապես ընկերություն անում:
-Ինձ դուր է գալիս ընկերներիս հետ կինոթատրոն գնալ. «Պալաու Բլաուգրանայում» այցելել Regal Barca-ի խաղերին:Ես հիանալի հարաբերությունների մեջ եմ իմ բոլոր թիմակիցների հետ, ինձ դուր է գալիս նրանց հետ զրուցել և կատակել:
-Եթե դու հնարավորություն ունենայիր կրկնելու քո գոլերից մեկը, ապա ո՞րը կընտրեիր: Կտոնեի՞ր այնպես, ինչպես այն ժամանակ ես նշել:
- Ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփել, որ ընտրեմ դրանցից մեկը, բայց, թերևս, կանգ կառնեի այն մեկի վրա, որը խփել եմ «Սանտյագո Բեռնաբեուում» («Ռեալ»-«Բարսելոն»`2-6):Այդ գոլը շատ բան է նշանակում ինձ համար, այդ պատճառով հենց այդպես էլ կտոնեի:
-Ո՞րն է լավ պաշտպանի գաղտնիքը:
-Չեմ կարծում, թե գաղտնիքը միայն մեկն է:Պետք է շատ աշխատել և խաղի ժամանակ ամբողջովին կենտրոնացած լինել:Եվ,իհարկե, մշտապես սովորել նրանցից, ովքեր հանդես են գալիս խաղային նույն դիրքում և մեծ փորձ ունեն:
-Պատկերացրու, որ քեզ մեկ օրով թույլ են տվել խաղալ ցանկացած այլ դիրքում:Ո՞րը կընտրեիր և ինչո՞ւ:
-Ինձ միշտ էլ գրավել է հարձակվողի դիրքը:Հաճախ խաղերի ընթացքում միանում եմ գրոհներին և նույնիսկ գոլեր եմ խփում:Իսկ դպրոցում ընդհանրապես հաճախ էի հարձակման գծում խաղում և նույնիսկ օգուտ էի բերում:
-Ի՞նչ զգացիր, երբ «Նոու Կամպ» դուրս եկար կապտանռնագույն մարզաշապիկով:
-Ես աննկարագրելի զգացումներ ունեի, որովհետև նորից ինձ տանը զգացի:
-Եթե ֆուտբոլիստ չդառնայիր, ապա ի՞նչ աշխատանք կընտրեիր:
-Նույնիսկ չգիտեմ:Փոքր հասակից ձգտում էի միայն ֆուտբոլիստ դառնալ և ոչ մի բանի մասին չէի ուզում լսել:
-Ո՞րն է քո սիրած ֆիլմը:
-Ինձ դուր է գալիս  «Գլադիատորը» որովհետև այդ ֆիլմն ինձ շարժառիթ է տալիս:
-Ի՞նչն է քեզ ստիպել ինքնակենսագրական գիրք գրել:
-Ես շատ բան եմ տեսել և ուզում էի այդ մասին պատմել ամբողջ աշխարհին:
-Ես 10 տարեկան եմ:Ինձ շատ է դուր գալիս խաղալ պաշտպանությունում:Ի՞նչ խոչհուրդ կտայիր ինձ:
-Շատ կարևոր է, որ քո մեջ չկորչի խաղալու ցանկությունը, որովհետև դա մարտահրավեր է, որը քեզ կստիպի առաջ գնալ:
                  
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 535 | Ավելացրեց: M100
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1