Շաբաթ, 27/04/24, 01:42
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Նախկին հարձակվողներից ո՞վ պետք է մնար թիմում


 
Պատասխանների քանակը` 405



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


16:24
Չավի. Բարսելոնան ֆավորիտ է Ռեալի հետ հանդիպմանը
"Բարսելոնայի” կիսապաշտպան Չավին AS-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է այն մասին, թե ինչպես է ընթանում իր ապաքինումը, բացատրել է, թե ինչով են պայմանավորված ոտքի ցավերը, ինչպես նաև նշել, որ, հնարավոր է, նա մասնակցի Պրիմերայի 10-րդ տուրի "Խետաֆեի” հետ հանդիպմանը:


-"Կոպենհագենի” հետ կայացած հանդիպումից հետո ասում էին, որ Դուք կրկին ոտքի ցավեր եք զգում…


-Ճիշտ է, մեծ  հոգնածություն կար, հատկապես խոտածածկի վիճակի պատճառով: Դաշտը շատ ծանր էր, և դա տհաճ զգացողություններ էր առաջացնում: Բայց գնալով ոտքիս ցավը պակասում է:  Հիմա ավելի ճիշտ կլինի կանգ չառնել: Ուզում եմ հնարավորինս շատ հանդիպումների մասնակցել: 


-Այնպիսի տպավորություն է, որ "Բարսելոնային” դժվարությամբ է հաջողվում հաղթանակի հասնել Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում…

-Իմ կարծիքով ինտենսիվ գրաֆիկի դեպքում մենք բարձրակարգ ֆուտբոլ ենք ցուցադրում: Եթե շարունակենք նույն ոգով հանդես գալ, ապա այս մրցաշրջանը կարող է շատ հաջող լինել մեզ համար:


-Ի՞նչ եք մտածում Մոուրինյոյի մասին:


-Ես նրան շատ վաղուց եմ ճանաչում:


-Ի՞նչ կասեք նրա սադրիչ արտահայտությունների վերաբերյալ:


-Դա նրա ոճն է, և մենք պետք է հարգենք այն: Մոուրինյոյի հետ "Ռեալը”  պայքարելու է բոլոր հնարավոր տիտղոսների համար: Կարծում եմ, բոլոր ֆուտբոլասերների համար ուրախալի է այն փաստը, որ "Արքայական ակումբում” ամեն ինչ կարգին է :



-Վերադառնալով ձեր վնասվածքին` լուրեր էին պտտվում, որ բանը կարող է հասնել վիրահատության:


-Իմ մոտ ընդամենը տենդինիտ է: Ի՞նչ վիրահատության մասին է  գնում խոսքը: Երևի ես շատ կարևոր մարդ եմ, որ իմ մասին նման բաներ են հորինում:

-Մասնակցելու եք արդյոք "Խետաֆեի” հետ կայանալիք հանդիպմանը:

-Ես մարզվելու եմ թիմի հետ, և եթե մարզիչը որոշի, որ ես կարող եմ մասնակցել, ապա ես կխաղամ:


-Դուք արդեն մտածում եք կլասիկոյի մասին:

-Այո, մնացել է ընդամենը երեք շաբաթ:


-Եվ ի՞նչ եք կարծում:

-Իմ կարծիքով, ֆավորիտը "Բարսելոնան” է:


-Ձեզ մտահոգում է այն խաղը, որ ցուցադրում է "Ռեալը”:


-Նրանք շարունակում են լավ գործել, հզորացրել են թիկունքը: Նրանք չեն հրաժարվում իրենց խաղաոճից:

armsport.am 
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 567 | Ավելացրեց: M100
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1