Գլխավոր էջ » 2010 » Նոյեմբեր » 4 » Չավին կրկին հիվանդանոցում է
14:20
Չավին կրկին հիվանդանոցում է
"Բարսելոնայի" կիսապաշտպան  Չավին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի երկրի առաջնության "Խետաֆեի" հետ  առաջիկա հանդիպումը: Այս մասին հաղորդում է "AS"-ն:  Մի քանի օր առաջ գարշապարի վնասվածքից առողջացած կիսապաշտանը  Չեմպիոնների լիգայի "Կոպենհագենի" դեմ խաղից հետո (1:1) կրկին ցավ է զգացել ոտքի շրջանում:


Կատալոնացիների բժշկական կենտրոնում հայտնել են, որ ազգային առաջնության առաջիկա խաղին Չավիի մասնակցությունը հնարավոր է, սակայն միևնույն ժամանակ խորհուրդ են տվել ֆուտբոլիստին ինտենսիվ  ծանրաբեռումներից զերծ մնալ որոշ ժամանակով և խաղադաշտ դուրս չգալ "Խետաֆեի" դեմ խաղում, ինչպես նաև Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի "Սեուտի" հետ պատասխան հանդիպման ժամանակ:

armsport.am

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 407 | Ավելացրեց: M100