Գլխավոր էջ » 2010 » Նոյեմբեր » 3 » Մեսսին Գվարդիոլայի գլխավորությամբ 100-րդ գոլն է խփել
17:45
Մեսսին Գվարդիոլայի գլխավորությամբ 100-րդ գոլն է խփել

Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, դառնալով Կոպենհագենի դարպասը խփած միակ գոլի հեղինակը (1:1), Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ 100-րդ գոլն է խփել:

100 գոլ խփելու համար Մեսսիից 2.5 մրցաշրջանից քիչ պահանջվեց (117 խաղ): Բացի այդ Մեսսին գերազանցել է Ռիվալդոյի ռեկորդը՝ դառնալով Բարսելոնայի լավագույն ռմբարկուն եվրոգավաթներում (32 գոլ):

Ընդհանուր առմամբ մինչ այժմ Մեսսին 142 գոլ է խփել (95-ը Լա Լիգայում, 10-ը՝ Իսպանիայի գավաթում, 30-ը՝ Չեմպիոնների լիգայում, 5-ը՝ Իսպանիայի սուպերգավաթում, 2-ը Աշխարհի ակումբային առաջնությունում):

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 422 | Ավելացրեց: Jannnnnnn