Գլխավոր էջ » 2010 » Նոյեմբեր » 2 » Չավի.Գվարդիոլան նորարար է
17:47
Չավի.Գվարդիոլան նորարար է

Իսպանիայի հավաքականի և Բարսելոնայի առաջատարներից մեկը` Չավին, պատասխանել է ռուսական  "Спорт-Экспресс" պարբերականի մի քանի հարցերի:


Ինչպե ՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ձեզ անվանում են Ոսկե գնդակի հավակնորդներից մեկը:


Միշտ կրկնել եմ. ինձ համար կարևորն  այն է, որ մրցանակը հասնի իսպանացիներից որևէ  մեկին, ում հետ մենք աշխարհի առաջնությունն ենք հաղթել: Բայց եթե այդպես էլ չլինի,  չեմ տխրի, չէ ՞ որ մրցանակը  կհասնի Լիոնելին:   


Մեսսին այդքան լա ՞վ է խաղում:


 Այդպիսի ֆուտբոլիստներ 50 տարին մեկ են ծնվում: Եթե մեզանից` իսպանացիներիցս որևէ մեկը հնարավորություն ունի Ոսկե գնդակը շահելու, դա միայն այն բանի շնորհիով, որ Արգենտինան աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում պարտվեց: Ինձ համար  Լեոն ավելի մեծ ֆուտբոլիստ է, քան Դիեգո Մարադոնան: Դեռ երկար տարիներ չի հայտնվի մի ֆուտբոլիստ, ով թեկուզ մի քիչ նմանվի Մեսսիին:


Եթե Ոսկե գնդակը տրվեր մարզիչներին:


Առանց մտածելու այն կտայի Պեպ Գվարդիոլային: Ես դա չեմ ասում այդ պատճառով, որ  նա իմ մարզիչն է:  Նա պարզապես մարզիչ չէ, նա ֆուտբոլի հեղափոխական է:  Նույնիսկ հաշվի չառնելով այն բոլոր տիտղոսները, որ նա բերել է Բարսելոնայի համար, նա արժանի է  այդ մրցանակին, քանի որ բոլորովին  նոր ոճ է ստեղծել աշխարհում, որն անվանում են կատալոնյան: Ինչպես իրենց ժամանակ Արիգո Սակին և Յոհան  Կրոյֆը,  այնպես էլ Պեպը դարձավ նորարար: Կան մարզիչներ, ովքեր հաղթում են արդեն պատրաստի սխեմաներով, բայց կան նաև այնպիսիք, ովքեր իրենցն են ստեղծում: Գվարդիոլան երկրորդ խմբին է պատկանում:

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 407 | Ավելացրեց: Jannnnnnn