Գլխավոր էջ » 2010 » Հոկտեմբեր » 28 » Բարսելոնան ցանկանում է հետաձգել Ռեալի դեմ խաղը
17:15
Բարսելոնան ցանկանում է հետաձգել Ռեալի դեմ խաղը
Բարսելոնան ցանկանում է Ռեալի դեմ հանդիպումը հետաձգել նոյեմբերի 29-ին, որպեսզի մեծացնի Պանատինաիկոսի հետ արտագնա հանդիպման (նոյեմբերի 24) և Ռեալի հետ տնային հանդիպման միջև օրերի քանակը: Ինչպես տեղեկացնում է AS-ը, ամսաթվի փոփոխման ևս մեկ պատճառ կարող է դառնալ այն, որ ըստ խաղացանկի կլասիկոն պետք է տեղի ունենա նոյեմբերի 28-ին, իսկ այդ օրը Կատալոնիայում պլանավորված են տեղի խորհրդարանի ընտրություններ, իսկ դա կբարդացնի անհրաժեշտ անվտանգության միջոցների ապահովման կազմակերպումը:

Ռեալը, որը նոյեմբերի 23-ին է անցկացնելու Չեմպիոնների լիգայի իր հանդիպումը Այաքսի դեմ, դեմ է Բարսայի դեմ հանդիպումը հաջորդ երկուշաբթի հետաձգելուն: Մադրիդում, ընդհակառակը, ցանկանում են խաղալ մեկ օր շուտ՝ նոյեմբերի 27-ին:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 501 | Ավելացրեց: Jannnnnnn