| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
17:13 Բուսկետս. «Ուզում եմ անունս գրել «Բարսելոնի» պատմության մեջ» |
Կատալոնյան «Բարսելոնի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, որի համար Չեմպիոնների լիգայի շրջանակներում Կազանի «Ռուբինի» հետ հանդիպումը 100-րդը կլինի «Բարսելոնի» կազմում, նշել է, որ երազում է անցկացրած խաղերի և նվաճած մրցանակների քանակով մտնել իր ակումբի պատմության մեջ: Բացի այդ, նա շեշտել է, որ ինքն աստղ չէ և իրեն թիմային խաղացող է համարում: Այս մասին տեղեկացնում է «Sport»-ը:
«Ես ինձ աստղ չեմ համարում: Թիմային խաղացող եմ, ում համար կարևորը թիմակիցներին օգնելն է: Հպարտ եմ, որ այսպիսի կարճ ժամանակահատվածում արդեն 100 հանդիպում եմ անցկացրել: Կուզենայի հաղթահարել 200, 300 հանդիպումների սահմանագիծը և անցկացրած խաղերի ու նվաճած մրցանակների քանակով անունս գրել «Բարսելոնի» պատմության մեջ»,- ասել է Բուսկետսը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 621 |
Ավելացրեց: I9
|
|
|
|