Գլխավոր էջ » 2010 » Սեպտեմբեր » 24 » Դավիդ Վիլյա. Բարսելոնայի և Ռեալի միջև տարբերությունն ակնհայտ է
15:26
Դավիդ Վիլյա. Բարսելոնայի և Ռեալի միջև տարբերությունն ակնհայտ է

Բարսելոնայի հարձակվող Դավիդ Վիլյան պատմել է, թե ինչում է կայանաում Ռեալի և Բարսելոնայի տարբերությունը, ինչպես նաև հայտարարել է, որ Լիոնել Մեսսին համարվում է անփոխարինելի ֆուտբոլիստ:

<<Բարսելոնայի և Ռեալի միջև տարբերությունն ակնհայտ է: Նայեք նրանց բոլոր տիտղոսներին և տեսեք, թե ինչ են այս ակումբները նվաճել վերջին երկու տարիներին: Բարսելոնան արել է այն, ինչ դեռևս ոչ ոք չի կարողացել անել՝ մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթել է վեց տիտղոս>>,- հայտարարել է ֆուտբոլիստը:

<<Մեսսին անփոխարինելի մարդ է Բարսելոնայում: Լեոն արդեն ցանկանում է վերադառնալ խաղադաշտ, չնայած նրան, որ դեռևս ընդամենը մեկ խաղ է բաց թողել: Հույս ունենք, որ նա որքան հնարավոր է շուտ կվերականգնվի վնասվածքից: Ինձ վրա պատասխանատվություն չի ընկնում Մեսսի բացակայության ժամանակ, քանի որ ողջ թիմն է խաղում նրա վրա>>,- ասել է Վիլյան:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 489 | Ավելացրեց: Jannnnnnn