13:57 Գվարդիոլա.Եթե Մեսսին լիներ, Բարսան 5։0 կհաղթեր | |
![]() <<Չեմ կարող ասել, որ հանդիպումը հիասքանչ էր, սակայն ֆուտբոլիստները լավ խաղ ցուցադրեցին: Համոզված եմ, հաջորդ անգամ շատ ավելի լավ կխաղանք: Այս անգամ մեզ չհաջողվեց ստանալ այն, ինչ անհրաժեշտ է պաշտպանությունում գործող թիմերի հետ հանդիպումներում: Մեզ երկրորդ գոլն էր պակասում, որից հետո կարելի էր հանգստանալ: Մեսսին անփոխարինելի ֆուտբոլիստ է: Եթե նա այսօր խաղար, ապա մեր թիմը 5:0 հաշվով հաղթանակ կտոներ: Ցավոք սրտի, Լեոն այսօր բացակայում էր և նրա դիրքում այլ ֆուտբոլիստներ էին հանդես գալիս: Վիլյան լավ հանդես եկավ այս խաղում: Առաջին խաղակեսում նա ճշգրտության պակաս ուներ, սակայն նրան, միևնույն է, հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Նա շատ լավ է խաղում ինչպես խորքից, այնպես էլ հարձակման առջևի գծում: Այժմ թիմի համար ամենավատն այն է, որ մենք մարզվելու ժամանակ չունենք: Կան ֆուտբոլիստներ, ովքեր դեռ այնքան էլ դիմացկուն չեն և մարզվելու կարիք ունեն>>,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 397 | |