Գլխավոր էջ » 2010 » Սեպտեմբեր » 22 » Ույֆալուշին որակազրկվել է երկու խաղով
13:05
Ույֆալուշին որակազրկվել է երկու խաղով
Իսպանական լիգայի կարգապահական կոմիտեի որոշման համաձայն, Ատլետիկոյի չեխ պաշտպան  Տոմաշ Ույֆալուշին,  ով Պրիմերայի 3-րդ տուրի հանդիպմանը վնասվածք էր պատճառել  Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսիին, երկու խաղով որակազրկվել է, հաղորդում է  АР-ը:

Այսպիսով, Ույֆալուշին բավականին մեղմ պատիժ է ստացել, քանի որ եթե նրա խախտումը  դիտարկվեր որպես մտադրված գործողություն հակառակորդի դեմ, իսկ արգենտինացու  վնասվածքը լուրջ լիներ, ապա չեխը կարող էր 12 խաղով որակազրկվել:

Հանդիպումից հետո Ույֆալուշին ներողություն է խնդրել Մեսսիից, իսկ Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքերով, նախորդ տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով ընդամենը երկու հանդիպում բաց կթողնի:

Ույֆալուշին չի կարողանա մասնակցել Վալենսիայի հետ վաղը կայանալիք հանդիպմանը և կիրակի օրը Սարագոսայի հետ կայանալիք խաղին:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 365 | Ավելացրեց: Jannnnnnn