13:53 Գվարդիոլա.Մեսսին այսօր աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է | |
<<Էրկուլեսի դեմ մենք այդպես չէինք խաղում, ինչպես այսօր: Բայց ամեն անգամ խաղալ այնպես, ինչպես այսօր, շատ դժվար է: Մենք ավելի լավ գործում էինք հարձակման գոտում: Չեմպիոնների լիգայում սեփական հարկի տակ պետք էր հաղթել, ինչն էլ մենք արեցինք: Հունաստանի չեմպիոնի դարպասի մոտ ստեղծել մի քանի տասնյակ գոլային պահեր, դա հրաշալի է, բայց մենք կանգ չէինք առնում ոչ մի րոպե>>: <<Անկասկած, Լեո Մեսսին այսօր աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Երբ նա չիրացրեց 11-մետրանոցը, խոժոռվեց և ինչ-որ բան ասաց դժգոհ: Նրա համար գոյություն չունի երկրորդ տեղ, անհաջողությունները նրան ցավ են պատճառում: Նա մինչև հիմա էլ ցանկանում է մասնակցել բոլոր խաղերին և հաճույք է ստանում մարզումներից>>,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 443 | |