21:21 Նոր մեկնարկ, նոր հույսեր | |
![]()
Այսօր պայքարի մեջ են մտնելու A, B, C եւ D խմբերի մասնակիցները:
Բնականաբար, հետաքրքրությունը մեծ է լիգայի այս եւ անցյալ մրցաշրջանների հաղթողներ իտալական «Ինտերի» ու «Բարսելոնայի» մասնակցությամբ հանդիպումների նկատմամբ: «Բարսելոնան» սեփական խաղադաշտում այսօր հյուրընկալելու է հունական «Պանատինաիկոսին» (ի դեպ, այս հանդիպումը ցուցադրվելու է հանրային հեռուստաընկերությամբ, իսկ «Արարատ» ալիքով ցուցադրվելու է «Օլիմպիկ» Լիոն-«Շալկե» հանդիպումը. 2 խաղերի սկիզբը` 23:35-ին) ու ապացուցելու շատ բան ունի: Իսպանիայի առաջնության վերջին տուրում, սեփական «Նոու Կամպ» մարզադաշտում, «Բարսելոնան» սենսացիոն պարտություն կրեց առաջնության նորեկ «Էրկուլեսից» 0-2 հաշվով ու հիմա տեղ է գրավել իր համար անսովոր` միջին հորիզոնականներում: Նշեմ, որ վերջին անգամ «Բարսելոնան» իր խաղադաշտում պարտվել էր 16 ամիս առաջ` 2009-ի մայիսին: Հետաքրքիր է, որ D խումբը միակն է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, ուր ընդգրկված բոլոր 4 թիմերն էլ իրենց երկրների գործող չեմպիոններն են: Ընդհանուր առմամբ խմբային փուլում հանդես եկող 32 թիմերից ընդամենը 18-ն են անցյալ տարի նվաճել իրենց երկրների չեմպիոնների տիտղոսը: 8 թիմեր անցյալ տարի դարձել են փոխչեմպիոններ, 5 թիմեր դարձել են բրոնզե մեդալակիրներ, իսկ 4-րդ տեղեր գրաված թիմերից միայն անգլիական «Տոտենհեմն» է: «Բարսելոնայի» բոլոր երկրպագուների անունից ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր սիրելի թիմին : | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 391 | |