12:45 Ալվեշ.Դա մեր օրը չէր | |
Շաբաթ օրը կապտանռնագույններն անսպասելիորեն զիջեցին Պրիմերայի նորեկին 0:2 հաշվով: Ալվեշը խաղը սկսել է պահեստայինների նստարանին, խաղադաշտ դուրս է եկել 2-րդ խաղակեսին, սակայն չի կարողացել փոխել իրավիճակը: «Դա մեր օրը չէր: Պարտվելը միշտ էլ տհաճ է, բայց նման անհաջողությունները հազվադեպ երևույթ են: Այդքան էլ կարևոր չէ, թե մրցաշրջանն ինչպես է սկսվել, ավելի կարևոր է , թե ինչպես այն կավարտվի: Հիշեք Գվարդիոլայի առաջին տարին «Բարսելոնայի» մարզչի պաշտոնում: Այդ ժամանակ մենք դարձյալ վաղ կրեցինք առաջին պարտությունը'զիջելով «Նումանսիային» ,- հայտարարել է Ալվեշը' որոշելով խուսափել հիշեցումից այն մասին, որ ավելի ուշ կատալոնացիները հաղթեցին այն բոլոր մրցաշարերում, որտեղ մասնակցություն ունեցան: armsport.am | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 364 | |