11:07 Բարսելոնան ավելի շահավետ առաջարկ կանի Մասկերանոյի վերաբերյալ | |
![]() Վերջերս «Լիվերպուլը» մերժել էր կատալոնյան ակումբի 15 մլն եվրո արժողությամբ առաջարկը, քանի որ ակնկալում է ֆուտբոլիստի համար ստանալ մոտ 26 մլն եվրո: «Եթե մեզ հաջողվի պաշտպանողական ոճի կիսապաշտպան ձեռք բերել, ապա բոլոր խնդիրները կլուծվեն: Մասկերանոյի մասին ես կխոսեմ այն ժամանակ, երբ նա միանա մեր թիմին»,- ասել է "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Կատալոնացիները ցանկանում են "Լիվերպուլի" հետ գործարքի մեջ ներգրավել նաև կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբին և պաշտպան Մարտին Կասերեսին և վճարել մոտ 20 մլն եվրո, հաղորդում է The Guardian պարբերականը: Հիշեցնենք, որ Մասկերանոն Անգլիայի առաջնության 2-րդ տուրում հրաժարվել էր խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ: armsport.am | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 358 | |