17:21 Վիլյա. Մեսսիի հետ խաղալը ավելի հաճելի է, քան նրա դեմ | |
![]() Շաբաթ օրը Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղի ժամանակ կապտա–նռնագույնները սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեցին «Սեվիլիային»` երկու խաղում հաղթելով 5:3 հաշվով: Վիլյան խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսին, մի քանի անգամ սպառնաց հակառակորդի դարպասին, սակայն գոլի հեղինակ դառնալ նրան չհաջողվեց: «Այդպիսի սկզբի մասին երազելն անգամ դժվար է: Ես պարզապես երջանիկ եմ,- խոստովանել է Դավիդը,- ես Իսպանիայի հավաքականից շատ ֆուտբոլիստների գիտեմ և կարող եմ ասել, որ նոր խաղընկերների հետ խաղալը շատ հեշտ է: Մինչ այդ ես Լեո Մեսսիի հետ երբեք խաղադաշտ դուրս չէի եկել: Մեսսիի հետ նույն թիմում խաղալը շատ ավելի հաճելի է, քան նրա դեմ դուրս գալը»: armsport.am | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 469 | |