16:44 Իբրահիմովիչը՝ Սան–Սիրոյու՞մ։ Հնարավոր է | |
![]() «Շվեդ հարձակվողը «Սան-Սիրո» մարզադաշտու՞մ։ Դա հնարավոր է: Բանն այն է, որ Իբրահիմովիչի տրանսֆերի համար միայն ֆուտբոլիստի ցանկությունը բավարար չէ: Պետք է հաշվի առնենք «Միլանի», «Բարսայի» և Իբրահիմովիչի կարծիքը: Մի խոսքով, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Ես Զլատանին շատ լավ եմ ճանաչում: Նա բարձրակարգ հարձակվող է, ով կարող է լրջորեն ուժեղացնել մեր ակումբը: Խնդիրը կայանում է նրանում, որ ներկա պահին «Միլանում» արդեն հինգ հարձակվող կա: Եթե մենք գնենք Իբրահիմովիչին, ապա ստիպված կլինենք վաճառել նրանցից որևէ մեկին",- նշել է Բրայդան՝ Corriere Dello Sport-ին տված հարցազրույցում: Բրայդան հերքել է "Բարսելոնայի" պաշտպան ուրուգվայցի Մարտին Կասերեսի ծառայություններով հետաքրքրված լինելու ասեկոսեները: «Մենք առանց այդ էլ 11 պաշտպան ունենք, ովքեր հավակնում են հիմնական կազմի 4 տեղերին: Ուրուգվայցի այդ ֆուտբոլիստին մենք հաստատ չենք գնի»։ armsport.am | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 422 | |