Հինգշաբթի, 28/03/24, 14:40
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Նախկին հարձակվողներից ո՞վ պետք է մնար թիմում


 
Պատասխանների քանակը` 405



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


12:57
Վիլյա.<<Ես և Իբրահիմովիչը համատեղելի ենք>>
Երկուշաբթի օրը Դավիդ Վիլյան իր մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց առաջիկա մրցաշրջանի, Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղի և այլ հարցերի մասին:
Շաբաթ օրը, երբ Նոու Կամպը կընդունի Իսպանիայի սուպերգավաթի պատասխան հանդիպումը, կլրանա երեք ամիսը, ինչ Դավիդ Վիլյան իր ստորագրությամբ հաստատեց պայմանագիրը, որը կապեց նրան Բարսելոնայի հետ: Բոլորս բավական երկար ենք սպասել, և Իսպանիայի հավաքականի հարձակվողը չի համբերում իր դեբյուտը նշել Բարսայում:
Վիլյան հավաքականի իր մյուս խաղընկերների հետ միասին դեռևս չի հասել իր լավագույն մարզավիճակին.<<Առջևում մարզումների մի ամբողջ շաբաթ կա: Մենք դեռ նոր ենք սկսել մարզումները, բայց ես կփորձեմ հնարավորինս շուտ հասնել լավ մարզավիճակի: Ինձ դուր է գալիս 100%-ով աշխատել, մարզվել և շարժվել դեպի նոր շրջան իմ կարիերայում>>:
Վիլյան վստահ է, որ Բարսան ի զորու է հաղթահարել հաշվի այն տարբերությունը, որն առաջացել է սուպերգավաթի առաջին խաղից հետո.<<Արդյունքն այնքան էլ հաճելի չէ, բայց Բարսան հազար անգամներ է կարողացել ետ բերել կորցրածը: հավատում եմ, որ մենք այս դիմակայությունն էլ կարող ենք հաղթանակով ավարտել: Դեռևս ճանապարհի կեսն ենք անցել, և հաշիվը մեր դեմ է: Սակայն երկրորդ կեսը կանցնի Նոու Կամպում` Բարսելոնայի երկրպագուների ներկայությամբ, ովքեր հաղթանակ են պահանջում: Բարսան հենց այն թիմն է, որը կարող է հաղթահարել հաշվի այդպիսի տարբերությունը, և ոչ միայն Սևիլյայի, այլ ցանկացած թիմի դեմ խաղում>>:
Այն հարցին, թե բացի կենտրոնական հարձակվողից որևէ այլ դիրքում կարող է նա խաղալ, թե ոչ, Վիլյան պատասխանեց.<<Ես վատ չեմ խաղում նաև ձախից: Ես տեղյակ եմ, թե ինչ դիրքերում են խաղում իմ խաղընկերները և որ դիրքում խաղալիս կարող եմ օգուտ բերել թիմին>>: Վիլյան հավաստիացրեց լրագրողներին, որ ինքը և Իբրահիմովիչը լիովին համատեղելի են խաղադաշտում:
Վիլյան թիմին հարմարվելու առումով խնդիրներ չունի, քանի որ լավ ծանոթ է հավաքականում Բարսայի իր խաղընկերների հետ: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց թիմին իրեն լավագույն կերպով ընդունելու համար.<<Ինձ շատ են օգնում բոլոր նրանք, ում ես այստեղ հանդիպել եմ>>:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 570 | Ավելացրեց: Barcamaniac
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1