Գլխավոր էջ » 2010 » Օգոստոս » 17 » Իբրահիմովիչը ֆարինգիտ ունի
12:09
Իբրահիմովիչը ֆարինգիտ ունի
«Բարսելոնայի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մոտ ֆարինգիտ է հայտնաբերվել:
Ֆարինգիտն (ըմպանաբորբ) իրենից ներկայացնում է ըմպանի լորձաթաղանթի բորբոքային գործընթաց։
Այս հիվանդությունը շատ հաճախ հանդիպում է մոլի ծխողների և հարբեցողների մոտ, սակայն այդ հատկանիշները Զլատանի հետ կապ չունեն: Ֆուտբոլիստը հիվանդացել է չափազանց շատ սառը օդ ներշնչելու հետևանքով, որը քիչ էր մնում վիրուսային ինֆեկցիայի վերածվեր:
Այնուամենայնիվ, հիվանդությունը ֆուտբոլիստին չի խանգարի մոտ օրերս վերսկսել մարզումները: Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղը Իբրահիմովիչը բաց չի թողնի:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 548 | Ավելացրեց: ԲարսաՖան