| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
10:30 Լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները հայտնի են |
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 4 անվանակարգերում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ կոչման 12 հավակնորդների անունները, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը :
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ, оգոստոսի 26-ին Մոնակոյում:
Երեքական ֆուտբոլիստ է հավակնում լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, կիսապաշտպան և հարձակվող կոչման համար, իսկ նրանցից մեկն իր հերթին կճանաչվի վերջին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
«Տարվա դարպասապահ» անվանակարգի հավակնորդներն են Ժուլիո Սեզարը («Ինտեր»), Ուգո Լյորիսը («Լիոն») և Վիկտոր Վալդեսը («Բարսելոնա»):
«Տարվա պաշտպան» կոչման համար կպայքարեն Լուսիոն, Մայկոնը («Ինտեր») և Խերարդ Պիկեն («Բարսելոնա»):
Խավին («Բարսելոնա»), Արյեն Ռոբենը («Բավարիա») և Ուեսլի Սնեյդերը («Ինտեր») ներկայացված են «Տարվա կիսապաշտպան» անվանակարգում, իսկ «Տարվա հարձակվող» կոչման համար կպայքարեն Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Դիեգո Միլիտոն («Ինտեր») և Ուեյն Ռունին («Մանչեսթեր Յունայթեդ»):
Քվեարկելու իրավունք են ստացել 16 թիմի մարզիչներ, ովքեր նախորդ մրցաշրջանում անցել են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ: Նրանք պետք է ընտրեն յուրաքանչյուր անվանակարգի լավագույն ֆուտբոլիստին , ինչպես նաև քվեարկեն 2010թ. եվրոպական ակումբային ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստի օգտին: armsport.am
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 651 |
Ավելացրեց: M100
|
|
|
|