Ուրբաթ, 19/04/24, 01:10
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» հաղթել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը


 
Պատասխանների քանակը` 496



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


09:15
Բեյջինգ Գուոան 0 - 3 Բարսելոնա
Բարսելոնան Ասիայում իր շրջագայությունն ավարտեց հաղթանակով` Bird's Nest Stadium մարզադաշտում հաղթելով Պեկինի Գուոան թիմին: Առաջին խաղակեսում մեկական գնդակ մրցակցի դարպասն ուղարկեցին Սերխիո Ռոբերտոն և Նոլիտոն, իսկ երկրորդ խաղակեսի վերջում հաշիվը խոշոր դարձրեց Զլատան Իբրահիմովիչը:
Առաջին տասնհինգ րոպեների ընթացքում Բարսա Բ-ի ֆուտբոլիստները լավ տպավորություն թողեցին: Նրանք էլ հենց կերտեցին հաղթանակն այս խաղում` խաղասկզբին արդեն երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը: Իրեն լավագույնս դրսևորեց նաև Բարսելոնայի երկրորդ դարպասապահ Պինտոն, ով երեք անգամ այս խաղում փրկեց իր թիմին գոլից:
Չինացի երկրպագուները մի ամբողջ խաղակես ունեցան Մեսսիի տաղանդով հիանալու համար: Բարսելոնայի արգենտինացի աստղը այս խաղում մի-քանի անգամ կարող էր գոլի հեղինակ դառնալ, բայց որոշեց ներել չինացի ֆուտբոլիստներին: Թերևս ամենից շատ հիշվեցին Մեսսիի գլխով հարվածը խաղի 32-րդ րոպեին, ինչից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին(անսովոր էր տեսնել, թե ինչպես է Մեսսին հաղթող դուրս գալիս երկրորդ հարկում մրցակցի տուգանային հրապարակում և վտանգավոր հարվածում դարպասին), և նրա իրացրած տուգանային հարվածը:
Ինչպես նախորդ ստուգողական խաղերում, այս անգամ ևս Գվարդիոլան ընդմիջումից հետո փոխարինեց թիմի բոլոր ֆուտբոլիստներին; խաղադաշտը չլքեց միայն դարպասապահ Խոսե Մանուել Պինտոն:
Հանդիպման վերջում Բարսելոնայի երրորդ գոլն այս խաղում գեղեցիկ հարվածով խփեց Բարսայի շվեդ հարձակվող Իբրահիմովիչը:

Հանդիպման վտանգավոր պահերը և գոլերը կարող եք դիտել Վիդեո բաժնում: Դիտելու համար սեղմեք այստեղ` http://barcelonians.ucoz.com/load/videoner/beyjing_gowoan_0_3_barselona/2-1-0-32

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 562 | Ավելացրեց: Barcamaniac
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1