Գլխավոր էջ » 2010 » Օգոստոս » 6 » ՖԱԲՐԵԳԱՍ. «ՄՆՈՒՄ ԵՄ «ԱՐՍԵՆԱԼՈՒՄ»
20:15
ՖԱԲՐԵԳԱՍ. «ՄՆՈՒՄ ԵՄ «ԱՐՍԵՆԱԼՈՒՄ»
«Արսենալի» ավագ Սեսկ Ֆաբրեգասը վերջ է տվել իր՝ «Բարելոնա» տեղափոխվելու հետ կապված բոլոր խոսակցություններին:
«Առաջին հերթին ցանկանում եմ ներողություն խնդրել «Արսենալի» երկրպագուներից, որ մինչ այս իմ ապագայի մասին չէի խոսում: Սակայն մինչ այս պահը ես չգիտեի, թե ինչ էի անելու: Չեմ ասի, որ ինձ չէր գրավում «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությունը և քիչ ֆուտբոլիստներ կհրաժարվեին այնտեղ խաղալուց: Ես պրոֆեսիոնալ եմ և հասկանում եմ, որ «Արսենալը» չէր ցանկանում ինձ վաճառել: Ես կարող եմ հավաստիացնել ակումբի երկրպագուներին, որ բոլոր բանակցություններն ընդհատված են և ես 100 տոկոսով կկենտրոնանամ «Արսենալում» իմ ելույթների վրա»,- հայտարարել է Ֆաբրեգասը:

                                                                                                                                   totalfootball.am
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 447 | Ավելացրեց: M100