Գլխավոր էջ » 2010 » Օգոստոս » 5 » Մեսսին չէր ուզում, որպեսզի Մարադոնան հեռանար
14:11
Մեսսին չէր ուզում, որպեսզի Մարադոնան հեռանար
2009թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լիոնել Մեսսին հայտարարել է, որ նա չէր ուզում, որպեսզի Դիեգո Մարադոնան լքեր Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է AP-ը:

Նախորդ երեքշաբթի Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի կատարողական կոմիտեն որոշում էր կայացրել այլևս չերկարաձգել Մարադոնայի հետ պայմանագիրը: Մարադոնան արգենտինացիների հետ աշխատել է`սկսած 2008թ.-ից: Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը հաջող հանդես եկավ միայն մինչ 1/4 եզրափակիչը, որտեղ էլ ջախջախիչ պարտություն կրեց Գերմանիայի հավաքականի կողմից (0:4):

«Իհարկե, ես չէի ուզում, որպեսզի նա հեռանա, - նշել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստը, - ես միշտ էլ կարծել եմ, որ նա կարող է մնալ: Բայց ֆուտբոլում շատ անկանխատեսելի բաներ են տեղի ունենում: Մինչ հաջորդ աշխարհի առաջնությունը դեռ չորս տարի կա, և մենք պետք է լավ պատրաստվենք դրան»:


Իսկ հենց ինքը Մարադոնան ընդգծել է, որ իրեն խաբված է զգում, քանի որ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան իր առջև պայմաններ էր դրել, որոնց հետ մարզիչը երբեք չէր համաձայնվի: Ասոցիացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան պահանջել էր ազատել մարզչի յոթ օգնականներին` իմանալով, որ Մարադոնայի համար դա անընդունելի է: 


                                                                                                                armsport.am

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 480 | Ավելացրեց: M100