Գլխավոր էջ » 2010 » Օգոստոս » 5 » Իբրահիմովիչի գործակալը հանդիպել է Բերլուսկոնիի հետ
13:14
Իբրահիմովիչի գործակալը հանդիպել է Բերլուսկոնիի հետ
Բարսելոնայի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան գաղտնի հանդիպել է Միլանի նախագահ Սիլվիո Բերլուսկոնիի հետ,հայտնում է footballpress.net-ը:

Չնայած Ռոսոներիները վերջերս հայտարարել էին, որ ի վիճակի չեն բավարարելու շվեդ հարձակվողի հարցումները, ինչպես երևում է, մինչև հիմա էլ հույսեր են պահպանում գնելու Զլատան Իբրահիմովիչին: Միլանի նախագահական շտաբը առաջին հերթին ցանկանում է վարձավճարով վերցնել շվեդին, բայց Բարսան դժվար դրան համաձայնություն տա:

Հիշեցնենք, որ բավականին վերջերս շվեդ հարձակվողը հայտնեց իր` Բարսելոնայում մնալու ցանկության մասին:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 506 | Ավելացրեց: ԲարսաՖան | Տեգեր: Զլատան Իբրահիմովիչ