| Վիճակագրություն |
Առցանց են` 3 Հյուրեր` 3 Գրանցվածներ` 0 |
|
09:19 Վալերենգա 2 - 4 Բարսելոնա |
Նախամրցաշրջանային խաղերը Բարսան սկսեց հաղթանակով` մրցակցի հարկի տակ հաղթելով նորվեգական Վալերենգային: Վիկտոր Սանչեսը, Մաքսվելը, Բենխան և Կեյտան դարձան այս խաղում Բարսայի գոլերի հեղինակները: Ադրիանո Կորրեաիան երկրորդ խաղակեսում իր դեբյուտը նշեց Բարսելոնայի կազմում: Բարսելոնայի ռեզերվիստները հենց սկզբից մեծ առավելություն ստացան մրցակցի նկատմամբ` ցույց տալով իրենց բարձր կարգը: Դրա շնորհիվ կապտանռնագույններն առաջին խաղակեսում երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ Վիկտոր Սանչեսի և Մաքսվելի գոլերի շնորհիվ: Ընդմիջումից հետո Գվարդիոլան փոխարինեց թիմի բոլոր տասնմեկ ֆուտբոլիստներին: Նա նաև փոխեց թիմի խաղային կառուցվածքը 4-3-3-ից 4-2-3-1-իԵրկրորդ խաղակեսում Բարսան ավելի արագ սկսեց խաղալ, երբ խաղադաշտ մտավ Ադրիանոն: Արդյունքում Բենխան և Կեյտան խփեցի Բարսայի երրորդ և չորրորդ գոլերն այս խաղում: Իսկ Կեյտայի գոլից մեկ րոպե անց տանտերերը կարողացան կրճատել հաշիվը` դարձնելով այն 2-4:
Հանդիպման բոլոր գոլերը կարող եք դիտել Վիդեո բաժնում: Դիտելու համար սեղմեք այստեղ` http://barcelonians.ucoz.com/load/videoner/valerenga_2_4_barselona/2-1-0-30
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 683 |
Ավելացրեց: Barcamaniac
|
|
|
|