11:22 Հարցազրույց Դավիդ Վիլլայի հետ | |
![]() -Դուք դարձաք աշխարհի չեմպիոն,ինչ նախագծեր ունեք արջևում` -Կարծում եմ,որ իմ արջևում ավելի լավ կարիերա է սպասվում:Ես ավելին եմ ուզում,ուզում եմ գոլեր խփել,արժանանալ հատուկ մրցանակների,հաղթել իսպանիայի առաջնությունում,հաղթել ՉԼ-ում: -Ինչ իրավիճակի մեջ էիք,երբ առաջին խաղում պարտվեցիք Շվեյցարիային` -Շատ վատ էի զգում ինձ այն 4-5 օրը Հոնդուրասի խաղից առաջ,բայց այդ ամենը նույնիսկ չանցավ խաղի ընթացքում այն ժամանակ,երբ ես գոլից հետո չիրացրեցի 11-մետրանոցը:Մենք գիտեինք,որ ամեն մի բաց թողած սխալից կարող էինք հավաքել ճամպրուկները: -Դուք զգում էիք ծանրություն և թուլություն` -Այո,շատ վատ վիճակ էր նաև խաղընկերներիս մոտ,առավել ևս Տորրեսի,որը ինչպես գիտեք,լավ խաղ ցույց չտվեց: -Ինչ էր խոսվում Հոնդուրասի խաղից առաջ` -Տիրում էր լռություն գլխներիս մեջ,հյուրանոցից դեպի խաղադաշտի ճանապարհին ամեն ինչ արդեն որոշված էր: -Որ խաղը ավելի "հեշտ" թվաց իսպանիայի համար` -Պորտուգալիայի հետ:Ամեն անգամ գնդակ ստանալուց,թվում էր թե ես բոլորից արագ եմ,և պաշտպանները կարծես այս ու այն կողմ պետք է գնան:Աստված տա,որ բոլոր խաղերում այդպիսի զգացողություններ ունենամ: -Գիտենք,որ ձեր ամենամեծ քննադատը ձեր հայրն է` -Այո,նա քննադատեց ինձ այն ժամանակ,երբ ես չիրացրեցր 11-մետրանոցը:Նաև այն փաստը,որ Պարագվայի հետ խաղում 11-մետրանոցը թողեցի Խաբի Ալոնսոյին:Ես ցանկանում էի խփել,սակայն Խաբին խնդրեց,և ես չմերժեցի: -Դուք չզարմացաք,եզրափակչում տեսնելով,որ Դել Բոսկեն ձեզ փոխարինում է:Բայց նա ռիսկի դիմեց,որովհետև կարող էր լինել 11-մետրանոցներ` -Զարմանալի չէր,ես ահավոր հոգնել էի,խաղալով հոլանդական պաշտպանության հետ,և Տորրեսը արժանի էր դուրս գալու: -Իկեր Կասիլյաս ... ինչքան է իր ազդեցությունը իսպանիայի հավաքականում` -Նա ապագա լեգենդ է,եթե ինչ-որ պրոբլեմ է առաջանում,մենք գնում էնք կամ իր,կամ Պույոլի մոտ: -Ինչ տարբերություն կար Եվրո 2008-ի և ԱԱ 2010-ի մեջ` -Դե,ԱԱ հաղթելը ավելի հաճելի է: -Դուք զգում էիք,որ նույնիսկ եթե պարտվեիք,իսպանիայում ձեզ կդիմավորէին ինչպես հերոսներ` -Այո,համոզված էի,նույնիսկ հոլանդիային պարտվելով մեզ կդիմավորէին ինչպես չեմպիոններ: -Եզրափակիչ խաղ:Երևի ձեր կարիերայի ամենաերկար խաղն էր` -Այո,ուղղակի չեմ կարող բացատրել,թե ինչ եղավ եզրափակիչ սուլիչից հետո: -Ինչ կատարվեց հետո հանդերձարանում` -Մենք լացում էինք:Դուք պետք է տեսնեիք Կասիլյասի արցունքները Ինիեստայի գոլից հետո:Ռեյնան հազիվ կարողացավ Իկերին հանգստացնել:Մյուսներնել ուղղակի այդպիսի վիճակում էին:Իսկ ես լացում էի,ինչպես երեխա: -Ինչպես էր ձեզ ոգեշնչում Գվարդիոլան` -Նա նամակներ էր ուղարկում Պույոլին և Չավիին,իսկ նրանք փոխանցում էին ինձ:Մինչև ԱԱ գնալը ես զրուցել էի Պեպի հետ: -Ինչ էք սպասում Գվարդիոլայից` -Անհամբեր սպասում եմ պարապունքներին:Ուղղակի հիանալի մարզիչ է,Պույոլն է ինձ իր մասին պատմել: -Բարսայում անակնկալներ սպասում էք` -Դժվար թե:Ես կարող եմ խաղալ հարձակվողական բոլոր դիրքերում: -Դուք դիտել եք "Բարսա"-"Ինտեր" հանդիպումը` -Այո:2 թիմերը տարբեր ոճով են խաղում:Բայց ես նախընտրում եմ "Բարսայի" ոճը:Մարդկանց կարող է դուր գալ նաև "Ինտերը":Եթե 10 խաղ լինի այս թմերով,ապա "Բարսան" կհաղթի 9 խաղերում,իսկ վերջին`կարևոր խաղում "Ինտերը" իր ոճով կանցնի առաջ:Կյանք է,ֆուտբոլ: -Դուք արդեն մտածած կլինեք "Բարսա"-"Ռեալ" սուպերկլասիկոյի մասին` -Անհամբեր սպասում եմ այդ խաղին:Կարևոր 2 խաղեր,որը մասամբ որոշում է լիգայի հաղթողին:Դա եղավ նաև այս տարի:Միշտ էլ հետաքրքիր են եղել այդ խաղերը:Բոլոր 22 խաղացողները այդ խաղում ստանում են մեծ վարպետություն: -Մոուրինյույի "Ռեալ" գալը ավելի մեծ խթան է "Բարսայի" համար` -Ես ընդհամենը մի քանի օր է,որ "Բարսայում" եմ,բայց արդեն հասկանում եմ:Այո:Վերջին մրցաշրջանը ապացուցեց դա: footnews.do.am | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 515 | |