15:41 Մոուրինյոն ուզում է Իբրահիմովիչին` Բարսային առաջարկելով Կակային | |
![]() Ըստ El Mundo պարբերականի, Մոուրինյոն չի հավատում, որ Կարիմ Բենզեման կկարողանա առջևի գծում կատարել այն դերը, որն ունեին Դիդյե Դրոգբան ու Դիեգո Միլիտոն համապատասխանաբար Լոնդոնի «Չելսիում» ու Միլանի «Ինտերում», երբ այդ թիմերը գլխավորում էր հենց պորտուգալացի մասնագետը: Այս տրանսֆերն էլ ավելի ինտրիգային է դարձնում այն փաստը, որ եթե «Բարսելոնային» չհաջողվի պայմանավորվել Լոնդոնի «Արսենալի» հետ Սեսկ Ֆաբրեգասի տեղափոխության վերաբերյալ, ապա կատալոնական ակումբը ստիպված կլինի ուշադրությունը կենտրոնացնել այլ կիսապապաշտպանի վրա: Եվ ահա այդ պարագայում Մոուրինյոն առաջարկում է Իբրահիմովիչին փոխարինել իր թիմի կիսապաշտպան Կակայով, տեղեկացնում է tribalfootball-ը: armsport.am | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 521 | |